ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպե՞ս է վարվելու 7-10 քմ տարածքով մի քանի խանութ ունեցող սուբյեկտը

Ինչպե՞ս է վարվելու 7-10 քմ տարածքով մի քանի խանութ ունեցող սուբյեկտը
15.08.2008 | 00:00

ՍԱ` ՁԵՐ ՇԻԼԱՆ, ՍԱ` ՁԵՐ ԳԴԱԼԸ, ԿԵՐԵՔ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ
Եթե հիշում եք, օգոստոսի 7-ին կառավարությունը հաստատել էր ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը` այդպիսով հավանություն տալով ՀՊԾ ներկայացրած օրինագծի փաթեթին և, փաթեթի փիլիսոփայությունից ելնելով, մտադրվել էր որոշակի օրենսդրական փոփոխությունների գնալ առկա հարկային օրենքներում: Բայց դա` ԱԺ աշնանային նստաշրջանում:
Առայժմ հարկայինի պաշտոնյաներն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ, չնայած ասվածին, փաթեթը դեռ լրիվ պատրաստ չէ, որ հընթացս անընդհատ շտկումներ են արվում, և որ տնտեսավարողները վախենալու կարիք չունեն, լավ է լինելու: «Լավ լինելու» հանգամանքը, ի դեպ, կապում են հաստատագրված վճարների կամ …վերականգնվելիք պարզեցված հարկի հետ: Իբր` բոլոր այն տնտեսավարողները, որոնց շրջանառությունը չի գերազանցի 50 մլն դրամը (բայց դա ապացուցելու համար մարդիկ պիտի, իբր, պատշաճ կարգով աշխատեն ՀԴՄ-ներով), էլի կարող են պարզեցված հարկով աշխատել: Ի դեպ, սա նաև ակնարկ է տոնավաճառներում աշխատող անհատ ձեռնարկատերերին:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն բան հրաշալի է, և որ ակնհայտ պիտի լինի նաև տնտեսավարողի ուրախությունը: Բայց անմիջապես հաջորդ պահին հասկանում ես, որ ընդամենն ամիսներ առաջ «բոլոր առումներով պարզեցված հարկի բացառումն ապացուցող» ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը և այն ժամանակ դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանն ուղղակի փաստել են՝ «խի՞, 50 միլիոնը քիչ աբառոտ ա՞, որ չեք ուզում նորմալ շահութահարկ վճարեք»։ Ասել է՝ նրանք բոլորն այս ընթացքում սխալվել են հիշյալ հարկատեսակը հանելով և հիմա առնվազն պիտի ներողություն խնդրեն մեր տնտեսավարողներից` նրանց պատճառված նեղությունների ու անհարմարությունների, նաև` մարդկանց հրապարակավ հանցագործ ներկայացնելու համար: «Խոշորները միտումնավոր մանրացնում են իրենց բիզնեսը, որ այս հարկատեսակով աշխատեն, ինչը մենք այլևս թույլ չենք տալու. դա պարզ հանցագործություն է»,- համարյա բառացի ցիտենք Սերժ Սարգսյանին։
ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանին գրեթե բան չի մնացել, բայց հարկայինը մինչև հիմա կառավարության հետ միասին դեռ չի էլ հստակեցրել, թե ավելացված արժեքի դաշտում գործող սուբյեկտները… ի՞նչ մեխանիզմով են անցնելու պարզեցված հարկի դաշտում աշխատելուն:
Ճիշտ է, ՀՊԾ մամլո կենտրոնը, ի դեպ, հերթական անգամ «գեղցու շուստրիություն էր արել»` լրատվամիջոցներից մեկին ասելով՝ «լուսաբանելու հարց չկա. երբ օրինագիծը հրապարակվի, այն ժամանակ էլ կլուսաբանենք» (նրանց երևի թվում է` մենք համ էլ տառերը չենք ճանաչում ու դժվարություններ ենք ունենալու առանց իրենց պարզաբանման օրինագիծը կարդալու և ինքնուրույն ամեն բան հասկանալու, մյուս կողմից էլ, սա, իհարկե, կառավարության «թափանցիկ աշխատանքի և գործարարի հետ անմիջական շփման-քննարկման» արդյունք կարող ենք դիտարկել…), բայց ակնհայտ է, որ իրենք էլ գլուխ չեն հանում, թե ինչ են անում կամ ինչ են ուզում: Նպատակը, այսինքն, հասկանալի է. ոնց անել, որ շատ փող մտնի պետբյուջե:
Ի միջի այլոց, ընթերցողին հիշեցնենք, որ անկախ աշխատանքային օրերից` հաստատագրված վճարի ամսական չափը 1քմ-ի համար մայրաքաղաքում 1815 դրամ է հաստատված, մարզկենտրոններում` 792 դրամ, մարզերում` 660, իսկ աղետի գոտում և սահմանամերձ վայրերում` 330 դրամ: Այն վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը, և հիմա, ոնց հասկացանք, որոշել են, որ եթե առևտուրն իրականացվում է 1 խանութի 7-10 քմ տարածքում, և ձեռնարկատերը պարզեցված հարկ վճարողի հայտարարագիր է ներկայացնում, այսուհետ նրան այդ հնարավորությունը կտան` ձեռի հետ լուծելով նաև տոնավաճառի «Անժիկ տոտայի» հարցը: Ասում են` այն հաշվառվելու է ամեն մի եռամսյակի իրացման շրջանառության 3,5%-ի չափով: Բայց թե հիմա ինչպես է վարվելու այն սուբյեկտը, ով 7-10 քմ տարածքով մի քանի խանութ ունի կամ տոնավաճառի կետ, պարզ չէ: Պարզ չէ շատ ակնհայտ պատճառով. նա, փաստորեն, համարվում է ԱԱՀ և եկամտահարկ վճարող ու թե հիմա ոնց է պարզեցված հարկ վճարելու, հայտնի չէ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 11065

Մեկնաբանություններ